Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հայաստանի ՊՆ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հե

Հայաստանի ՊՆ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հե
01.05.2015 | 12:29

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական և Անվտանգության Համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը: Դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները: «Հանդիպում տեղի ունեցավ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվեցին կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ»,- մասնավորապես ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2347

Մեկնաբանություններ